211652_close_icon
views-count47159 դիտում article-date 17:05 11-11-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Բալահովիտում հնչել են կրակոցներ. ժամանել են մարզի ոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Զինանոց - 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզում Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են և կրակոցները արձակել է Բալահովիտ գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Աղաջանյանը՝ նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Աղաբեկ Հակոբյանի տան մոտ: Վ. Աղաջանյանը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 19:10-ի սահմաններում իր անվամբ հաշվառված «MR 155» տիպի որսորդական հրացանը փորձարկել է և մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Նա ներկայացրել է նաև հրացանը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր