211652_close_icon
views-count49256 դիտում article-date 13:00 11-11-2018

Գյումրիում՝ թիվ 8 զինվորական թաղամասի անցակետի դիմաց, Mercedes-ի ու 06-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված պապիկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 64-ամյա Ռազմիկ Սաֆարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին՝ Գյումրի թիվ 8 զինվորական թաղամասի անցակետի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/08/1109623/?fbclid=IwAR11pN8mdfhpvyAGCfjVp5FcD1zeHjB0UeJ6FOXXL6NEKUc8_r71Dpraf5E]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ թիվ 8 զինվորական թաղամասի անցակետի դիմաց, բախվել էին Վարդան Արզումանյանի վարած Mercedes ML մակնիշի 69 ԼՍ 690 համարանիշի և Ռազմիկ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 77 FO 177 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 06-ի վարորդն ու նրա ուղևոր, 2,5 տարեկան աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Դեպքի վայրի տեղազննություն էին կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչները՝ հետաքննիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր