211652_close_icon
views-count17680 դիտում article-date 11:11 05-02-2016

Արմավիրի մարզում 2 Mercedes-ների բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների և վիրավորների ինքնությունը ճշտվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Ղահրամանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է փետրվարի 3-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes C 180-ը վարել է 31-ամյա Յուրի Մարգարյանը, իսկ Mercedes E 230-ը՝ 18-ամյա Գոռ Պողոսյանը: Վթարի հետևանքով վարորդներից Յու. Մարգարյանը և նրա ուղևոր՝ 29-ամյա Ռուստամ Անտոնյանը, իսկ մյուս վարորդի՝ Գ. Պողոսյանի ուղևորներ՝ 17-ամյա Պետրոս Գալստյանը և 16-ամյա Վահե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Վ. Պողոսյանն ու Պ. Գալստյանը սովորում են Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/03/76178/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 3-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes-Benz C180 մակնիշի 34 ZM 494 համարանիշի և մեկ այլ Mercedes-Benz E230 մակնիշի 34 ՍT 636 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, իսկ 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիր բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր