211652_close_icon
views-count27648 դիտում article-date 13:13 02-11-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են 22-ամյա վարորդի Opel-ն ու 54-ամյա վարորդի բեռնատար Volvo-ն. Opel-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի Ախթալա համայնքի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի Հագվի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արա Վարոսյանի վարած Opel մակնիշի 35 DZ 322 համարանիշի և Երևան քաղաքի Հաղթանակի թաղամասի բնակիչ՝ 54-ամյա Սերգեյ Եդիգարյանի վարած Volvo մակնիշի 34 ND 332 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Վարոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևան։ Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ բեռնատարի վարորդի օգնությամբ, ովքեր էլ վերջինիս դուրս են բերել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում Opel-ի գազաբալոնը շպրտվել է ավտոմեքենայից դուրս, ինչպես նաև պոկվել է անիվը։ Ժամանել են Ճանապարհային Ոստիմանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը։ Օպերատիվորն ժամանել են նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավորումը և բախվել բեռնատար Volvo-ին։ Փաստի առթիվ հետաքննիչ Գ. Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապաստրատվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր