211652_close_icon
views-count4686 դիտում article-date 22:35 01-11-2018

ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու առնչությամբ հանրային քննարկման վերաբերյալ

«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը տվել է բացասական կարծիք` ներկայացնելով հիմնավորումներ: Սակայն և՛ մշակույթի նախարարությունը, և՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ: Ելնելով վերոնշյալից, որոշում կայացվեց` հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը` հիմնավորումներով:

Նմանատիպ նյութեր