Ղազախստանի նախագահը հաստատել է մայրաքաղաքը Նուր-Սուլթան վերանվանելու որոշումը
Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է օրենքը, որը վերաբերում է հանրապետության մայրաքաղաքը Նուր-Սուլթան վերանվանելուն:
Ինչպես հայտնում է Interfax գործակալությունը, այս մասին հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Տոկաևը մարտի 20-ին նախագահի երդման արարողությունից անմիջապես հետո ձեռնամուխ է եղել մայրաքաղաք Աստանան «Նուր-Սուլթան վերանվանելու նախաձեռնությանը: Նա նաև առաջարկել է հավերժացնել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը `քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչելով նրա անունով: Նույն օրը խորհրդարանը պալատների համատեղ նիստում ընդունել է Սահմանադրության փոփոխությունը՝ Աստանան վերանվանելու մասին օրենքը:
Հիշեցնենք, որ նոր նախաձեռնությունը շատերին դուր չէր եկե և այդ կապակցությամբ Աստանայում ու Ալմաթիում տեղի էին ունեցել դժգոհողների ինքնաբուխ հանրահավաքներ: Ականատեսների խոսքերով, Աստանայում ձերբակալվել է շուրջ 60 մարդ, իսկ Ալմաթիում, մոտ 20: Այս քաղաքներում ոստիկանության ստորաբաժանումները չեն մեկնաբանում ձերբակալությունները: