21585 դիտում
11:21 28-10-2018
Երևանում ՀՀ ՊՆ ծառայողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արսեն Բաբիկյանի կողմից վրաերթի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 26-ին ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկ Նիկողոսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 ՍQ 198 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 63-ամյա Սվետլանա Հակոբյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ Ս. Հակոբյանը մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ, Նիկողոսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+