211652_close_icon
views-count50275 դիտում article-date 23:57 26-10-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Մարմարիկ գյուղում պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում Մարմարիկ գյուղի տներից մեկի խոհանոցում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, գազի բալոնի պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել, իսկ տանտիրուհուն, ով միայնակ ապրող է, այրվածքներով տեղափոխել են Հրազդանի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչն ու փորձաքրեագետը: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված գյուղի 1-ին փողոցի թիվ 9 տան բնակիչ՝ 65-ամյա Անժելա Ասլանյանն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր