211652_close_icon
views-count104433 դիտում article-date 12:40 02-06-2018

Արտակարգ ու առեղծվածային դեպք Մասիս քաղաքում. պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ ու առեղծվային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Նոր թաղամասի 1-ին շենքի 1-ին մուտքում դեռևս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Ամիրջանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Ահազանգով օպերատվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի Մասիսի էլեկտրոցանցի գլխավոր ճարտարապետը, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Մասիսի գազի վարչության ծառայողները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է շենքի 1-ին հարկում տեղադրված էլեկտրաշիթը, խոշոր չափի նյութական վնաս է կրել 1-ին հարկում գործող «Խնդություն» ՍՊԸ-ին պատկանող խանոթը, որի հետնամասի պատը փլուզվել է, ինչի պատճառով վնասվել են նաև խանութում տեղադրված սառնարաններն ու ապրանքները։ Պայթյունի հետևանքով վնասվել են նաև նույն մուտքի գրեթե բոլոր բնակարանների դռները։ Բնակիչներն այդ պահին քնած են եղել ու պայթյունի ձայնից են արթնացել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրաչյա Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր