45890 դիտում
09:29 30-04-2019
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Ողջաբերդ գյուղում փլուզում է տեղի ունեցել. տան բնակիչն ասում է. «Քոչարյանի իշխանությունից սկսած՝ դիփունքը խաբում են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի 8-րդ փողոցի 2-րդ տանը կից հացատունը փլուզվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Պարզվել է, որ նշված շինությունը պատկանում է նույն գյուղի բնակիչ՝ 84-ամյա Հենրիկ Համբարձումյանին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տան բնակիչներն ասում էին. «Դեռ սովետական տարիներից էս վիճակն է եղել։ Բազմաթիվ տներ են այսօր ընկած։ Հողն այստեղ փախնում է։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներից սկսած՝ դիմել ենք պատկան մարմիններին, բայց բոլորի կողմից արժանացել ենք քար անտարբերության։ Միայն ընտրությունից ընտրություն են այցելում մեզ, խոստանում, որ խնդիրը կկարգավորվի, սակայն ընտրություններից հետո մոռանում են մեզ ու մեկ էլ անձրևից հետո ծլած սնկի նման հայտնվում են։ Հիմա ասում են, թե իրավիճակ է փոխվել, ժողովրդի կողմից ընտրված կառավարություն է ու հաստատ ժողոովրդի դարդին դարման են լինելու։ Բայց ստացվում է՝ նախորդների նման սին խոստումներ տվող։ Հետաքրքիր է՝ էլ ո՞ւմ դիմենք, որ մեր խնդիրը լուծվի»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ուղղված նամակը, որը գրել է Հայաստանի գրողների միության անդամ, գրող-հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը.
«ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
ՊԱՐՈՆ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հարգարժան պարոն Պետրոսյան.
Ձեզ գրում է Հայաստանի գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը:
Ձեր ղեկավարած մարզի Ողջաբերդ գյուղի 8-րդ փողոցի 2-րդ տան բնակիչները (տան ավագ՝ Հենրիկ Համբարձումյան, իր տղան, հարսը, երկու թոռը) դիմեցին՝ մեր միջնորդությամբ աջակցություն հայցելով իրենց վթարային շենքը Ձեր բարի հայեցողությամբ ուշադրության արժանանալու խնդրանքով:
Այս տան բնակիչների «մեղքն» այն է եղել, որ պառլամենտական ընտրություններում կողմ չեն քվեարկել այն ժամանակ իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ին, որը և ոչ արդարացի զայրացրել է ՀՀԿ-ական նախկին մարզպետին: Արդյունքում մարզպետը բացահայտ ասել է. «Ձեր շենքի վթարային վիճակը չի գնահատվելու, որովհետև դուք դեմ եք քվեարկել կուսակցությանն ու Սերժ Սարգսյանին: Գնացեք բողոքեք, ում ուզում եք»:
Նախկին մարզպետի անօրինական այս վարմունքը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, և նշածս հասցեում բնակվողները տարակուսում են, թե գյուղում շատ ավելի պակաս վթարային շենքերը հաշվառվել են (նրանք ձայն են տվել ՀՀԿ-ին), բայց մերը, որ արդեն չափազանց վտանգավոր է ապրելու, մանավանդ գիշերելու համար, հաշվառումից դուրս են թողել՝ մեր ուղղախոսության դեմ անհիմն պատճառաբանությամբ:
Մեզ համար էլ զարմանալի է ու վրդովվեցուցիչ, որ նախկին մարզպետի համար ո՛չ թե կարևոր է եղել իր մարզում ապրող բնակիչը, այլ՝ ՀՀԿ կուսակցության նկատմամբ վերջինիս վերաբերմունքը: ՀՀԿ-ի ռեժիմից ազատվելու տեսլականն ունեցող այս ընտանիքը հիմա վստահ է, որ Նոր Հայաստանում իր խնդիրը լուծում կգտնի:
Հարգարժան պարոն Պետրոսյան, ես ապավինում են Ձեր բարի վերաբերմունքին ու Ձեր անդրադարձին, որ վերջապես այս ընտանիքի արդարացի խնդրանքը կկատարվի: Վստահորեն եմ ապահովում՝ հիշելով Ձեր ուղերձի այս տողերը. «Հավաստիացնում եմ, որ այսուհետ Կոտայքի մարզպետարանը՝ իմ անմիջական առաջնորդությամբ, հասանելի է լինելու Կոտայքի մարզի յուրաքանչյուր բնակչի համար»: Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան մեծ է, որ բացառում եմ այս հարցով հոդվածի հրապարակումը: Խոնարհաբար խնդրում եմ ձեր մասնագետներին կարգադրել այցելել գյուղ Ողջաբերդ, 8-րդ փողոց, 2-րդ տուն՝ ուսումնասիրելու և ակտավորելու այդ տան վթարային վիճակը:
Եթե Դուք (Ձեզ հարմար օրն ու ժամին) ինձ հանդիպում նշանակեք, սիրով ու շնորհակալությամբ կհանդիպեմ՝ իմ հեղինակած գրքերն էլ Ձեզ նվիրաբերելով:
Կանխավ շնորհակալությամբ ու Հարգանքներով՝
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ»։
Լուսանկարները և տեսանյութը՝՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21901 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ