Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ինքնաշեն փայտե կաթսայի պայթյունի հետեւանքով բնակարանում փլուզում է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13։37-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Թումանյան փողոցի 4-րդ թաղամասի թիվ 16 տանը փայտե կաթսա է պայթել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Պարզվել է, որ Ալեք Ազրոյանին պատկանող մոտ տանը 170ք. մակերեսով ինքնաշեն փայտե կաթսա է պայթել, ինչի հետևանքով փլուզվել է երկհարկանի տան 1-ին հարկը` նկուղային, խոհանոցի արտաքին պատից մոտ 10մ, վնասվել է տան 2 միջնապատ, հյուրասենյակի առաստաղից մոտ 6 ք.մ, պատշգամբի վանդակապատի երկաթյա կառուցատարերը մոտ 3մ։ Զոհեր և վիրավորներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի