211652_close_icon
views-count3114 դիտում article-date 11:48 26-09-2018

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 25-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Արցախի խորհրդարանում՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության շարունակական զարգացումը և երկկողմ փոխգործակցության ուղղությամբ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ջանքերը: Այս համատեքստում Աշոտ Ղուլյանը կարևորել է պատվիրակության հետ Արցախ ժամանած Ալֆորվիլի նախկին քաղաքապետ, ներկայումս Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի անդամ Լյուկ Կարվունասի դերակատարությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը նշել է, որ ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև հաստատվող բարեկամական հարաբերություններին պետք է հաջորդի կոնկրետ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի նաև հաղթահարելու Արցախի քաղաքական մեկուսացումը: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր