143351 դիտում
12:30 25-09-2018
Արտակարգ ու ողբերգական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. տեղի է ունեցել պայթյուն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ վիրավորվել։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Քաջազնունու գլխավորությամբ։
Թե ինչն է եղել թթվածնի բալոնի պայթելու պատճառը, այս պահին ճշտվում է։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև մահացածի և վիրավորի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վահրամ Գասպարյանն է, իսկ վիրավորը՝ Աշոտ Թումանյանը։
Դեպքի վայրում հավաքված նշված բժշկական կենտրոնի մի քանի աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Նախկինում հիվանդանոցում պահպանվում էր անվտանգության կանոնները, կային անվտանգության աշխատակիցներ, ովքեր հետևում էին, որպեսզի նման անզգույշ դեպքեր տեղի չունենան, իսկ հիմա նոր տնօրենն ավելի շատ զբաղված է ինտգրիգներ հյուսելով, քան հիվանդանոցում պահպանել բնականոն աշխատանքներ, և եթե այս ողբերգական դեպքից հետո տնօրենը հետևություններ չանի, հույս չունենք, որ սա առաջինն ու վերջինը չի լինի»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
89490 դիտում
20:58 07-12-2019
Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել
Այս բաժնից
16276 դիտում
12:17 13-12-2024
Ողբերգական դեպք՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնում. բժիշկներին չի հաջողվել փրկել 13-ամյա աղջկա կյանքը