211652_close_icon
views-count17420 դիտում article-date 12:07 06-04-2026

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին  վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ դպրոցի 9 Բ դասարանի աշակերտներ՝ Հ․-ն, Ա․-ն և 8 Ա դասարանի Ա․-ն վիճաբանել են նույն դպրոցի 8 Գ դասարանի աշակերտ՝ 13-ամյա Կ․  Ա․-ի հետ և նշված դպրոցի հետնամասում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Հ․ Փ․-ն, Ա․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Պ․-ն, իսկ Ա․-ն հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ն և ապրիլի 1-ին մանկավարժի կողմից դիտողություն անելու և դիտողությունը չընդունելու հարցի շուրջ ժամը 15։00-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում Հ․ Փ․-ն, Ա․ Պ․-ն և Ա․ Պ․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Կ․ Ա․-ին և պատճառել մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր