89517 դիտում
20:58 07-12-2019
Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե․-ի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ հանկարծամահ է եղել իր 1,5 ամսական աղջիկը։
Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
127456 դիտում
16:41 21-09-2023
Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 9 ամսական աղջնակ է մահացել