211652_close_icon
views-count59967 դիտում article-date 22:27 21-09-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները. կան վիրավորներ. վթարի վայր է ժամանել ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Վարդանյանի վարած Opel Astra Sports մակնիշի 51 LA 005 համարանիշի և Opel մակնիշի 34 TC 467 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանութունը պարզում է մյուս Opel-ի, որը շահագործվում է որպես տաքսի, վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է տաքսու վարորդը, ով փորձել է շրջադարձ կատարել և իր ճանապարհով ընթացող մյուս Opel-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ և նրան ու վիրավոր ուղևորին առաջինը օգնության է հասել Opel-ի վարորդ Ա. Վարդանյանը: Օպերատիվորենն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացոցիչը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր