211652_close_icon
views-count27375 դիտում article-date 22:51 10-09-2018

Կոտայքի մարզում բախվել են Honda-ն ու BMW-ն. BMW-ն էլ մասամբ կախվել է ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 01:40-ի սահմաններում Աբովյան- Նոր Հաճն ճանապարհին բախվել են Զորավան գյուղի բնակիչ, 24-ամյա Դանիել Թադևոսյանի վարած Honda մակնիշի 34 ՏD 568 համարանիշի և Արգել գյուղի բնակիչ, 27-ամյա Սուրեն Ամիրյանի վարած BMW մակնիշի 35 NX 727 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW–ի վարորդ Ս. Ամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր