211652_close_icon
views-count27689 դիտում article-date 15:51 05-04-2015

Խոշոր ավտովթար Ուշիի ոլորաններում. բախվել են Opel-ն ու Porsche Cayenne-ը. վերջինը մասամբ կախվել էր ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշի գյուղի վարչական տարածքում, Ուշիի ոլորաններում բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Սարգիս Ֆարմանյանի վարած Porsche Cayenne մակնիշի 17 NL 007 համարանիշի և Opel մակնիշի 34 AT 473 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը և Porsche Cayenne-ի ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Porsche-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակում: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր