50918 դիտում
22:48 10-11-2022
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Nissan Tiida-ն ու Mercedes-ը, վերջինս էլ բախվել է բետոնե արգելապատնեշին, տեղաշարժել այն և մասամբ կախվել ձորակում. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 42-ամյա Հայկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 53-ամյա Վաչագան Խաչատրյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ն էլ բախվել է Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշին, այն շարժել տեղից, ապա մասամբ կախվել ձորակում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիգուլյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ավտոմեքենաները քարշակի միջոցով ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դուրս են բերել վթարի վայրից և տեղափոխել անվտանգ վայր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)