211652_close_icon
views-count46840 դիտում article-date 20:50 06-09-2018

Ավանում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի աշխատակցի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակման փաստով կա կասկածյալ. նրան ձերբակալել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով «Վիվարո Հոլդինգի» անվտանգության պետի հետ, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ Սուրեն Գ.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է այս տարվա հուլիսի 30-ին և սեպտեմբերի 4-ին Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետում զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա եղել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով և ավտոմեքենայի խուզարկման ժամանակ այնտեղ հայտնաբերվել է ատրճանակ փամփուշտատուփով, որի մեջ եղել է թվով 8 փամփուշտ, ինչպես նաև գլխարկ և մի քանի ավտոմեքենայի համարանիշներ; Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Սուրեն Գ.-ն ձերբակալվել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/04/1104526/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 4-ին զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով դիմակավորված ու հրազենով զինված ճիվաղը հերթական անգամ թալանել էր Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը: Ճիվաղը, մտնելով ներս, զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանութւան Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Վահե Լաչինյանի, Նորայր Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Լևոն Քաջազնունու գլխավորությամբ: Փաստի առթիվ Լ. Քաջազնունու որոշմամբ ՀՀ քր օր-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողողություններ՝ հերթական բուքմեյքերական կենտրոնի թալանման դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, որ նշված բուքմեյքերական կենտրոնը նույն եղանակով թալանվել էր նաև այս տարվա հուլիսի 30-ին և հանցագործությունը մինչև այժմ բացահայտված չէ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր