33487 դիտում
11:26 28-08-2018
Խոշոր ավտովթար-վրաերթ Արմավիրի մարզում. Opel-ը բախվել է ГАЗель-ին, ГАЗель-ը առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի. վիրավորներին օգնություն են ցուցաբերել ճանապարհային ոստիկաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար-վրաերթի է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Թովմասյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 FQ 454 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի մասում կայանված ГАЗ 322132 մակնիշի 35 RO 073 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է Ford Transit մակնիշի 51 RG 001 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ГАЗель-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 3 հետիոտնի:
Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան 20 րոպեից ավել նոր ժամանել է, իսկ այդ ընթացքում վիրավորներին օգնություն էին ցուցաբերում ճանապարհային ոստիկանները, ովքեր իրենց ավտոմեքենայի միջից օգտագործում էին ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ պարտադիր ծառայողական ավտոմեքենաների մեջ ունեցած դեղորայքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովահաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ;
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը:
Ոստիկանությունը պարզում է ГАЗель-ի, Ford Transit-ի վարորդների և վիրավորների ինքնությունը:
Opel-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց որ նա մեքենան վարել է սթափ վիճակում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ ГАЗель-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել և Ford-ի վարորդը, ով ГАЗель-ի վարորդի հայրն է, եկել է տղային օգնելու և այդ ժամանակ տեղի է ունեցել վթար-վրաերթը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15637 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»