37561 դիտում
13:12 26-08-2018
Վիճաբանություն-ծեծկռտուք Հրազդանի կիրճում գտնվող «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրում. փաստաբանական գրասենյակի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի՝ 47-ամյա Ա. Ավետիսյանն է, ով հվանդանոց է տեղափոխվել Հրազդանի կիրճի «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրից։
Մինչ հիվանդանոցում բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը կցուցաբերեին վիրավոր Ա. Ավետիսյանին, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահաններում Ա. Ավետիսյանի հետ նշված ռեստորանային համալիրում անհիմն վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ Հովիկ Պապյանը, ով սպասքի դանակով հարվածել է Ա. Ավետիսյանի գլխին, իսկ հետո սպանության սպառնալիքներ տվել նրա հասցեին։
Փաստի առթիվ ոստիկանոթյան Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Հ. Պապյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Ավետիսյանը Երևանում գործող փաստաբանական գրասենյակներից մեկի տնօրենն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
21100 դիտում
12:55 03-09-2017
Գողություններ Հրազդանի կիրճում. «Մոնթե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ թալանել են կանանց ավտոմեքենաները