211652_close_icon
views-count45871 դիտում article-date 10:49 25-08-2018

39-ամյա վարորդը Արագածոտնի մարզում Lexus-ով բախվել է շինության տան պատին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 39-ամյա Սասուն Հարությունյանը իր վարած Lexus մակնիշի 07 FՏ 100 համարանիշի ավտոմեքենայով Ղազարավան գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 21-րդ տան քարե պարսպին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հարությունյանն ու ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 44-ամյա Գարեգին Ալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տղեեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Նիկոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր