32378 դիտում
21:18 15-08-2018
Համակարգչային հանցագործության դեպք Ծաղկաձորում․ «Ռոյալ» խաղատնից հափշտակել են 54 միլիոն դրամ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 37-ամյա Ա․ Ս․-ի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 6-րդ գլխավոր վարչությունում հայտնել է, որ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ընկերության տեխնիկական սպասարկման բաժնի աշխատող Կ․Ղ․-ն այս տարվա օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված եղանակով, միջամտել է Ծաղկաձորում գործող «Ռոյալ» անունը կրող խաղատան խաղային ապարատների ծրագրային աշխատանքներին, ինչից հետո Կ․ Ղ-ի բարեկամ Ն․ Խ․-ն հիշյալ խաղատնից շահելու միջոցով հափշտակել է մոտ 54 միլիոն դրամ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարված համակարգչային հանցագործության մասին Ա․ Ս․-ն Ոստիկանություն չի դիմել։ Ըստ տեղեկությունների՝ նա փորձել է ինքնուրույն հայտնաբերել Կ․ Ղ-ին և Ն․ Խ-ին, սակայն տեսնելով, որ անզոր է, ստիպված դիմել է իրավապահներին։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1665 դիտում
15:21 08-08-2019
Ծաղկաձորում անցկացվելիք դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությանը հատկացվեց մոտ 15 միլիոն դրամ