211652_close_icon
views-count41480 դիտում article-date 09:39 06-11-2024

Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ռոյալ Մյուզիք Հոլլ»-ի երգչուհու «ԱյԴի Բանկ»-ի բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 34-ամյա Անի Բ․-ն և հայտնել, որ Նորաշեն թաղամասի 42 շենքի 1 բնակարանում անհայտ անձը ՌԴ-ից բնակարանի վարձակալության դեպոզիտը փոխանցելու պատրվակով, չարաշահելով իր վստահությունը և խարդախության եղանակով իր «ԱյԴի Բանկ»-ի բանկային քարտից հափշտակել է 39 հազար դրամ և բանկի հավելվածով ձևակերպել է 640 հազար դրամի վարկ՝ պատճառելով 680 հազար դրամի վնաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել  ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պետրոսյանը:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անի Բ․-ն ոստիկաներին ասել է, որ ինքն աշխատում է «Ռոյալ Մյուզիք Հոլլ»-ում՝ որպես երգչուհի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր