211652_close_icon
views-count60954 դիտում article-date 10:53 15-08-2018

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. բանտապետը դիմել է ոստիկանություն. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 14-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունի բաժին է դիմել Նուբարաշեն բանտապետ, գնդապետ Էդուարդ Գրիգորյանը և հայտնել, որ բանտի 8-րդ մասնաշենքի կարանտինային խցում միայնակ պահվող, 24-ամյա Տիգրան Եղիազարյանը փախուստի դիմելու նպատակով, դեռևս անհայտ պայմաններում, կոտրել է խցի դռան կախովի փականը, դուրս եկել խցից, ձեռքին ունենալով մետաղյա խողովակներ, հարձակվել է ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակից, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վրա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բանտի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել Տ. Եղիազարյանին, ով ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով կալանավորված է եղել: Նա ծնունդով Լոռու մարզից է: Խնդրի վերաբերյալ [url=https://www.aravot.am/2018/08/15/975457/]Aravot.am[/url]-ի լրագրողը զրուցել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ. Փաստաբան Լ. Սիմոնյանը [url=https://www.aravot.am/2018/08/15/975457/]Aravot.am[/url]-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ երեկ հանդիպել էր իր պաշտպանյալին՝ Տիգրանին, որի վրա կային մարմնական վնասվածքներ, ինչն արձանագրել են նաեւ ՄԻՊ ներկայացուցիչները: Փաստաբանը ՔԿ հիմնարկում էր հայտնվել իր պաշտպանյալի հոր ահազանգից հետո, թե տղայի նկատմամբ բռնություններ են կիրառվել: Փաստաբանի տեղեկացմամբ, նրա փախուստի թեման իրական չի: Փաստաբանը դիմել է արդարադատության նախարարին, հայտնել, որ երեկ իր պաշտպանյալի հետ զրույցից պարզ է դարձել, որ նա խնդիրներ ուներ ՔԿ հիմնարկի վարչակազմի եւ հեղինակությունների հետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր