ՊԾ Երևանի գնդի պարեկները ժամերի ընթացքում հայտնաբերել են Երևանում երթևեկությունը չարամտորեն խախտած, հանդիպակաց երթևեկող «Mercedes»-ի վարորդին. ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ը ապրիլի 1-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում «Mercedes»-ի վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծելով վթարային իրավիճակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները հայտնաբերում են նշված «Mercedes»-ը և այն տեղափոխում ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կին վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք պարեկները հազարից ավելի ավտոմեքենաներ են տեղափոխել, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, մեծ մասի վարորդներն ու սեփականատերերն էլ հանրությանը հայտնի օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ են, օլիգարխներ և այլն։
ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաև մեծ թվով ավտոմեքենաներ, որոնց վարորդների կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները ունեցել են տեսանյութեր։
Ապրիլի 1-ին Երևանում «Mercedes» մակնիշի «80 VN 777» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խորենացի փողոցում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնից դեպի «Մետաքս» թաղամաս ընթանալիս, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար։
SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ, թե ինչպես էր տեղի ունեցել խախտումը և վստահ էր, որ ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի օպերատիվ աշխատանքի արդյունքում օրինախախտը կհայտնաբերվի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։