Արտակարգ դեպք՝ Նուբարաշենի բանտում. դատապարտյալին այցելության եկած կինը փորձել է խնձորի միջոցով թմրանյութ հանձնել նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ա. Պ.-ին այցելության եկած Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակչուհի Գ. Կ.-ի բերած հանձնուքի զննությամբ 6 խնձորի միջից հայտնաբերել և առգրավել են 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ В8 դաջվածքով դեղահաբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հանձնարարականով քրեակատարողական հիմնարկներում ուժեղացվել է ծառայությունը, որպեսզի նման դեպքեր տեղի չունենան: