211652_close_icon
views-count1298 դիտում article-date 12:50 12-08-2018

Մոնղոլիայում ուղևորափոխադրող գնացքը դուրս է եկել գծերից

Մոնղոլիայի հարավ-արևմտյան հատվածում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, մի քանի մարդ վիրավորվել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Առկա տվյալների համաձայն՝ գնացքում վթարի պահին եղել է 328 մարդ, զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Հայտնի չէ նաև, թե որ երկաթուղային ընկերությանն է պատկանել գնացքը: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ տեղի ժամանակով մոտ 7:30-ին, ուղևորատար գնացքը Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորից ուղևորվում էր երկրի հարավ-արևելք՝ Զամին Ուուդ: Վթարի վայրում աշխատում են բժիշկներ և փրկարարներ, վիրավորներն ուղևորվել են հիվանդանոց: Միջադեպի պատճառը հայտնի չէ, իրականացվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր