211652_close_icon
views-count33357 դիտում article-date 14:42 01-08-2018

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. անհայտ մակնիշի բեռնատարը բախվել է Ֆրանսիայի քաղաքացու Kavasaki մոտոցիկլին. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Աղիտուի հոսպիտալից ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ծնկոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք՝ տեղաշարժով, ձախ ծնկահոդի թափանցող պատռած վերք, ձախ սրունքի առաջնամիջային մակերեսի պատռած վերքեր, փափուկ հյուսվածքների հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավոը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, Ստրասբուրգում բնակվող 30-ամյա Շթեյնմեյց Դոմինիկն է։ Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Անգեղակոթ գյուղի մոտակայքում մոտոցիկլով վթարի ենթարկվելու հետևանքով։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է Շ. Դոմինիկիի վարած Kavasaki մակնիշի 01 ԼԼ 238 համարանիշի մոտոցիկլին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Շ. Դոմինիկը վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր