211652_close_icon
views-count49231 դիտում article-date 21:50 25-07-2018

Արարատի մարզում բախվել են Opel-ն ու նորակոչիկներ տեղափոխող Volkswagen-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան -Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 200 TT 12 համարանիշի և Opel մակնիշի 35 GL 750 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ Արարատի, 2-ը՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վեդիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ը մեկնում էր Արցախի Հանրապետություն, իսկ ուղևորները եղել են նորակոչիկներ, ովքեր մեկնում էին զինվորական ծառայության։ Եվ ըստ տեղեկությունների՝ վիրավորներից 2-ը նորակոչիկներ են։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր