211652_close_icon
views-count70374 դիտում article-date 14:57 18-07-2018

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. խոտհունձ կատարողները ЗИЛ մակնիշի բեռնատարով գլխիվայր շրջվել են. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղի վարչական տարածքին պատկանող սարահանդում ЗИЛ մակնիշի 34 VO 562 համարանիշի՝ խոտով բարձված բեռնատարը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Վայոց Ձորի մարզի բնակիչներ են և նրանք եկել էին սարահանդ՝ խոտհունձ կատարելու։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր