211652_close_icon
views-count123549 դիտում article-date 10:25 17-07-2018

Քաղաքացիներն ահազանգում են. Գագիկ Հարությունյանի ավտոմեքենան ու «ախրանան» վերջին ժամանակներս սկսել են հաճախակիորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց անհանգստությունն են հայտնում այն մասին, որ մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտում են Toyota Land Cruiser Prado մակնիշի 001 JJ 01 համարանիշի և նրան ուղեկցող Hyundai մակնիշի 178 ՍՍ 01 համարանիշի ավտոմեքենաները։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզել է, որ Toyota Prado-ն սպասարկում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին, իսկ նրան ուղեկցող Hyundai մակնիշի ավտոմեքենան էլ, ինչպես ժողովուրդն է ասում, նրա «ախրանան» է։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստացել նաև Արաբկիր վարչական շրջանի Սևքարեցի փողոցի բնակիչներից, ովքեր չցանկանալով տեսախցիկի առաջ խոսել՝ այնուամենայնիվ, ասում էին, որ նշված փողոցում տեղադրվել է անօրինական ցուցանակ, որով վարորդները մոլորության մեջ են ընկնում, որ այդ հատվածում ճանապարհը միակողմանի է։ Ահազանգողննրը ասում էին, որ այդ ցուցանակը դրվել է Գագիկ Հարությունյանի ցուցումով, քանի որ նշված ավտոմեքենաները հաճախակի են լինում այդ փողոցում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ փողոցում Երևանի քաղաքապետարանն արդեն թույլատրել է, որպեսզի երթևեկությունը լինի միակողմանի, մինչդեռ շատ բնակիչներ իրենց վրդովմունքն են հայտնում այդ որոշման համար։ Ի դեպ, ամիսներ առաջ նշված փողոցում ինչ-որ մարդիկ երկաթե կոնստրուկցիաներով փակել էին ճանապարհը, ու ոչ մի տրանսպորտային միջոց չէր կարողանում ազատ տեղաշարժվել, անգամ շտաօգնության և հրշեջ մեքենաները չէին կարողանում մուտք գործել նշված փողոց և միայն ճանապարհային ոստիկանության միջամտության արդյունքում ճանապարհը բացվեց։ Ահազանգողները ասում էին, որ եթե ճանապարհային ոստիկանությունը ցանկություն ունենա, կարղ է տեսախցիկների միջոցով պարզել, որ իրենց հայտնած տեղեկությունները հավաստի են, քանի որ բոլորս գիտենք, որ մայրաքաղաքը «զինված է» տեսախցիկներով։ *** 11։15 [color=#CC0000]Քիչ առաջ SHAMSHYAN.com զանգահարեցին ԲԴԽ լրատվական ծառայությունից և հայտնեցին. «Գագիկ Հարությունյանը նշված փողոցում բնակվում է արդեն 1.5 ամիս և մինչև նշված հասցեում բնակվելը, նրանք պարզել են, որ այդ նշանը տեղադրված է եղել։ Հետևաբար, Գ. Հարությունյանը նշանի տեղադրման համար պատասխանատվություն չի կարող կրել։ Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուն, ապա թե Գ. Հարությունյանը, թե նրան ուղեկցող թիկնապահը երբևէ ճանապարհային երթևեկության կանոններ չեն խախտել»։ [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր