205530 դիտում
23:12 13-07-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Նորագավիթում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու ВАЗ 21011-ը. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Արտաշատի խճուղի 96/2 հասցեի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Նորագավիթ 12-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Լևոն Ավետիսյանի վարած Mercedes E350 մակնիշի 70 ԼV 700 համարանիշի և Նորագավիթ 9-րդ փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Նաջարյանի վարած ВАЗ 21011 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Նաջարյանը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Լուսինե Սահակյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Դեպքի վայրում պարզվել է նաև, որ կա նաև 3-րդ ավտոմեքենան՝ Mercedes մակնիշի 35 MC 848 համարանիշի, որը կայանված է եղել թույլատրելի հատվածում։
Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանը, իսկ դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 42 բրիգադը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մահացածի հարազատներին, քանի որ, իմանալով վթարի մասին, նրանք եկել էին դեպքի վայր և ականատեսն են եղել ողբերգական վթարին։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության ճանաարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39402 դիտում
22:09 25-10-2017
Խոշոր ավտովթար Արցախում. բախվել են ВАЗ 2106, ВАЗ 21011 և Mitsubishi մակնիշի մեքենաները. կա 4 զոհ