211652_close_icon
views-count34285 դիտում article-date 22:19 02-07-2018

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանում ոստիկանության նախկին աշխատակիցը հարձակվել է ոստիկանության Սևանի բաժնի օպերլիազորի վրա

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 1-ին, Սևան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 19։30-ի սահմաններոմ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան, 28-ամյա Վահագն Միքայելյանը Սևանի Նաիրյան փողոցի «Զիմ» սուպերմարկետի մոտ նկատել է, որ 2 քաղաքացի վճաբանում և միմյանց հասցեին հահոյանքներ են տալիս։ Ոստիկանության օպերլիազորը մոտենում է նրանց, ներկայանում և ցույց տալիս ծառայողական վկայականը ու խնդրում, որպեսզի նրանք չվիճաբանեն, սակայն ոստիկանի օրինական պահանջն անտեսելուց բացի, վիճաբանողներից մեկը՝ Սևանի բնակիչ, 42-ամյա Վարազդատ Ավետիսյանը, ոչ միայն չի ենթարկվում Վ. Միքայելյանի օրինական պահանջներին, այլ նաև սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս ու հարձակվում իրեն կարգի հրավիրող ոստիկանի վրա։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Ավետիսյանը նախկինում աշխատել է ոստիկանութան համակարգում և այս պահին էլ համարվում է ոստիկանության թոշակառու։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր