91347 դիտում
12:24 29-06-2018
Ողբերգական դեպք Լոռու մարզում. ըստ հարազատների՝ 37-ամյա կինը մահացել է մեղվի խայթոցից
Երեկ՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա Սաթիկ Նիկողոսյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Նիկողոսյանին հիվանդանոց են տեղափոխել հարազատները իրենց տրանսպորտային միջոցով, սակայն վերջինը ճանապարհին մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ս. Նիկողոսյանի տանը: Նա սուրճ խմելիս է եղել, երբ մեղուն խայթել է, ինչից հետո նրա մոտ ալերգիա է սկսվել: Հարազատները ամիջապես նրան մեքենայով հասցրել են հիվանդանոց, սակայն, ցավոք, կնոջ կյանքը փրկել չի հաջողվել, նա ճանապարհին մահացել է:
Ըստ Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանի, կինը ուներ 3 անչափահաս երեխա՝ 2 տղաները սովորում են 7-րդ և 9-րդ դասարաններում իսկ աղջիկը՝ 3-րդ դասարանում:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: