211652_close_icon
views-count62109 դիտում article-date 09:37 23-06-2018

Արտակարգ դեպք ՀՀ ՊՆ զորամասերից մեկում. Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին. Կա կասկածյալ

[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով երեկ՝ հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի ՊԲ N զորամասերից մեկի ենթակայության տակ գտնվող բլինդաժում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բլինդաժում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Հ.Մ-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների, նա մահացել է կրակոցի արդյունքում: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան սպանելու կասկածանքով կա ձերբակալված, ով պայմանագրային զինծառայող Ս. Կ-ն է, վերջինս Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ է: Մահացածը նույնպես Արմավիրի մարզի բնակիչ էր:

Նմանատիպ նյութեր