211652_close_icon
views-count29915 դիտում article-date 10:30 13-06-2018

Արտակարգ իրավիճակ Երևանում. Դավթաշեն թաղամասում ոռոգման ջուրը անխնա հոսում է խարխլում տների պատերը, նկուղային հարկերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է արտակարգ իրավիճակ է տիրում Երևանի Դավթաշեն թաղամասի 5-րդ փողոցում ոռոգման ջուրը անխնա դուրս է գալիս գետնի մակերևույթ և հոսելում փողոցով՝ խարխլում տների պատերը, նկուղային հարկերը: Երեկ՝ հունիսի 12-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասացին. -Այսքան ժամանակ դիմել ենք բոլոր պատկան կառույցներին, սակայն մեր խնդիրը մնում է չլուծված: Ոռոգման ջրերի հետևանքով մեր տների «ռեմոնտը» փչանում է, նկուղները լցված է ջրով, տները վաղ թե ուշ հնարավոր է քանդվեն: Երեխաները խաղահրապարակ չունեն, այս ջրերի մեջ են խաղում: Խողովակները մաշվել են, հնարավոր չի վերանորոգել, պետք է նորով փոխարինվի: Խոնավության պատճառով ձեռք ենք բերել բազմաթիվ խնդիրներ: Երբ վարձի ժամանակը գալիս է պարտաճանաչ վճարում ենք, սակայն հիմա երբ իրենք պետք է գործեն «մատը մատին» չեն տալիս: Խնդրում ենք, որ վերջապես մեր խնդիրը լուծեն, այն իրականում անլուծելի չի ու թող խոսքից գործի անցնեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր