211652_close_icon
views-count38081 դիտում article-date 20:31 30-11-2021

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. բնակիչներն ասում են. «12 օր է, խմելու ջուրն անխնա հոսում է, Վեոլիա Ջուրը, բերանը ջուր առած, պատասխանում է, թե դա էլեկտրոցանցն է վնասել. մարդ եղեք մի քիչ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Երևան քաղաքի Միրաքյան փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 12 օր է, նշված փողոցում խմելու ջուրը անխնա հոսում է, ու ոչ մի տիրություն անող չկա ջրի կորուստը դադարեցնելու համար։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Օրեր առաջ էլեկտրոցանցը ինչ-ինչ աշխատանքներ կատարելու ժամանակ ջրի խողովակը վնասեց, ինչի հետևանքով արդեն 12 օր է, ջուրը 24 ժամ հոսում է։ Այսօր տեղեկացանք, որ Վեոլիա Ջուրը հունվարի 1-ին թանկացնում է ջրի գինը։ Հետաքրքիր է, եթե էդքան ջրի արժեքը գիտեք, 12 օր է, ահազանգում ենք թե Վեոլիա Ջուր, թե Մալաթիայի թաղապետարան, թե Երևանի քաղաքապետարան, թե տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, բայց ոչ մի օգուտ։ Մեկը մյուսի վրա է գցում, ինչի արդյունքում էլ ջուրը շարունակում է անխնա հոսել՝ վթարային իրավիճակ ստեղծելով նաև մի քանի տների ու շենքերի համար։ 

Գաղտնիք չէ, որ ջուրը, եթե լցվում է նկուղային հարկեր, շենքերի հիմքերն անիծվում է։ Վեոլիա Ջրից էկան, թամաշա արին, վերջում ասեցին, թե խողովակը վնասել է էլեկտրոցանցը, թող իրենք էլ վնասը վերականգնեն։ Մեր խնդրանքին, որ ջուրը կորում է, գոնե ժամանակավորապես դադարեցրեք, ոչ մի օգուտ չտվեց։ Հետաքրքիր է, էդ ջրի կորստյան հախը Վեոլիա Ջուրը ումի՞ց է հանելու, հավանաբար՝ խեղճ ու կրակ սպառողից։ Ո՞վ է տեսել, 21-րդ դարում, երբ աշխարհը պայքարում է մեկ կաթիլ ջրի պահպանման համար, մեզ մոտ՝ Երևանում, Վեոլիա Ջուրը ցուցաբերում է անմարդկային վերաբերմունք, ինչ է, թե էլեկտրոցանցը վնասել է ջրախողովակը։ Եղբա՛յր, նա վնասել է, դու սարքի, իսկ դրա հնարավորությունը Վեոլիա Ջուրը հաստատ ունի։ Համ բարի գործ արած կլինեք, համ էլ ջուրը աննպատակ չի կորի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր