211652_close_icon
views-count185038 դիտում article-date 17:03 12-06-2018

Առեղծվածային դեպք Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության եւ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչները: Տեղում են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը, բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արսեն Արմենակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաև մահվան հանգամանքները: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզ կլինի նախաքննության ընթացքում: Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը բնակվում էր նշված շենքի 14-րդ հարկում: *** 18։00 [color=#EF2929]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը ՀԱԹ, Բ 2 թաղ. բնակիչ՝ 24-ամյա Գրիգորի Կ.-ն էր։[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր