27912 դիտում
20:55 25-09-2024
Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Առանցք» ՍՊԸ-ի տարածքում կառուցվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:15-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 6-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 62 խումբը կանչով մեկնել է Նորագավիթ 1-ին փողոցի 1-ին հասցեում գտնվող «Առանցք» ՍՊԸ-ի տարածքում կառուցվող էլիտար շենքի տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ։
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված հասցեում գտնվող կիսակառույց շենքի տարածքում հայտնաբերվել են Լոռու մարզում հաշվառված 69-ամյա Էդվարդ Մ.-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կա՛մ անզգուշաբար նշված կիսակառույց շենքի 5-րդ հարկից վայր է ընկել, կա՛մ ինքնասպանություն գործելու եղանակով իրեն ցած է նետել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+