Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ Իջևանի գինու գործարանի դիմաց բախվել են «Honda»-ն և «Priora»-ն․ 2 վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, Իջևանի գինու գործարանի դիմաց բախվել են «Honda» մակնիշի և «Priora» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի գլխավորությամբ։
Պարեկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են ՊԾ Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ալիկ Սահակյանը և Ժորա Դուրյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Արա Ենգիբարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։