211652_close_icon
views-count16151 դիտում article-date 18:31 09-06-2018

Մի՜ քաղաքականացրեք եկեղեցին. Վահրամ ուրկ Կարապետյան

Սիրելի հավատավոր հայ ժողովուրդ: Չկա Հայաստանում գեթ մի մարդ, ով ապրելով և արարելով այստեղ, չի ցանկանում ապրել ավելի լավ Հայաստանում: Պարզից էլ պարզ է, որ լավի և վատի ընտրության մեջ՝ բոլորն էլ կընտրեն լավը, չարի և բարու ընտրության մեջ՝ բոլորն էլ կընտրեն բարին: Սակայն ո՞րն է բարին՝ այդ պարզելու համար, հարգելի հավատացյալներ, հարկ է որ շարժեք ձեր ուղեղները, քանզի ամեն մի փայլով բան չէ, որ ոսկի է: Ես անձամբ 10 տարեկան հասակից, անձնվիրաբար կերպով, երկար տարիներ ծառայել ու ծառայում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Այսօր սրտի թրթիռով հետևում եմ մեզ բոլորիս համար ցավալի իրողությանը: Այսքան տարիներ պայքարեցի աղանդավորական կառույցների դեմ, հիմա պայքարեմ ի՞մ հոգևոր հայրերի դեմ: Շատ մեծ ցավով եմ ասում: «Նոր հայրենիք, նոր Հայրապետ» շարժման աջակիցներին, խնդրում եմ, սթափվել, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և ազգիս Հայրապետին չվարկաբեկել և ջուր չլցնել, աղանդավորական կազմակերպությունների ջրաղացին: Աստվածաշնչային ոսկե կանոններից՝ «Մի դատեք, որ չդատվեք և ինչով դատեք, նրանով դատվելու եք»: Ու՞ր մնաց սերը, ներողամտությունը, հույսը հավատը, որը որ հիմա տեսնում եմ, որ չկա ձեր մեջ: Անթույլատրելի է, որ զավակը դուրս գա իր ծնողի դեմ: Մի՜ քաղաքականացրեք Եկեղեցին, մի ընկեք գայթակղությունների և մոլորության մեջ: Վահրամ սարկավագ Կարապետյան

Նմանատիպ նյութեր