211652_close_icon
views-count35224 դիտում article-date 18:36 06-06-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. թալանել են Մեծ Պարնի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Երեկ՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Կեսօրին Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգել է, որ հունիսի 3-ին, ժամը 10։00-ից մինչև հունիսի 4-ի ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Մեծ Պարնի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտքի դռան փականը, մտել եկեղեցի և այնտեղից գողացել 3 ճանանչ, 1 մյուռոնաթափ աղավնի, այնուհետև կոտրել գանձանակի կախովի փականը և այնտեղից հափշտակել հանգանակությունների գումարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը Սպիտակի և տարածաշրջանի գյուղական հաայնքների հոգևոր հովիվն է։ Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր