211652_close_icon
views-count27080 դիտում article-date 09:30 06-06-2018

Արտակարգ դեպք Գորիսի բանտում. 53-ամյա կալանավորվածը փորձել է ինքնասպան լինել. նա պահանջել է Հայաստանում Վրաստանի հյուպատոսին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի բանտի թիվ 28 խցում պահվող, ժամանակավորապես կալանավորված, Վրաստանի քաղաքացի, 53-ամյա Կոբա Նարմանիան ածելիով ինքնավնասում է կատարել աջ և ձախ ձեռքերի նախաբազուկների շրջանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, բանտի աշխատակիցներն ու բուժակը կարողացել են փրկել նրա կյանքը, սակայն նա հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի արտահանձնեն Ղրղզստանի Հանրապետության իրավապահներին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա պահանջել է հանդիպում՝ Հայաստանում Վրաստանի հյուպատոսի հետ։ Կ. Նարմանիան մեղադրվում է Ղրղզստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Փաստի առթիվ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հրմնարկում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր