211652_close_icon
views-count39304 դիտում article-date 18:10 04-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. «ՎՎ» ակումբի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել 25-ամյա ՊՆ ծառայողին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից (ժողովորդին հայտնի Մուրացանի հոսպիտալ) ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը նշված հոսպիտալ է բերվել «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա Արցախի Հանրապետության քաղաքացի, 25-ամյա Հարություն Հ.-ն է, ով զինվորական է։ Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրա հետ վիճաբանություն է տեղի ունեցել Խանջյան փողոցում գործող «ՎՎ» ակումբի մոտ, որի ժամանակ էլ վիրավորին անծանոթ անձինք մի քանի անգամ հարվածել են նրան։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր