181336 դիտում
23:51 03-06-2018
Ֆեյսբուքը ցնցած «Toyota»-ի վարորդը, ով հարվածում է «Opel»-ի վարորդին, պարզվում է, աշխատում է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որտեղ «Toyota Prado» մակնիշի 99 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վիճաբանում է «Opel Vectra» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի հետ, որ ընթացքում «Toyota»-ի վարորդը հարվածում է «Opel»-ի վարորդին:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ «Toyota»-ի վարորդը հանդիսանում է Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Ավագյանը, ով ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Ավագյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում, որպես 1-ին կարգի մասնագետ: նա հետաքննիչի մոտ բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:
Ոստիկանությունը պարզում է «Օpel»-ի համարանիշներն ու վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+