16375 դիտում
23:36 29-05-2018
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Մալթայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավստրիական Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» մարզադաշտում կայացավ Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հանդիպման 13-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականում իր նորամուտը գոլով նշեց Իվան Յագանը:
Առաջին խաղակեսի վերջում մեր հավաքականի դարպասին 11 մետրանոց հարված նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Ագիուսը:
Երկրորդ խաղակեսի 77-րդ րոպեից դաշտից հեռացվեց Վարազդատ Հարոյանը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր այդպես էլ չգրանցվեցին և 1:1 հաշիվն անփոփոխ մնաց:
Նշենք, որ հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Մոլդովիայի հետ երկրորդ ընկերական հանդիպումը կանցկացնի:
1-0` Իվան Յագան, 13
1-1` Անդրեյ Աջուս, 45+1, 11մ
Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
16. Արամ Հայրապետյան, 2. Ժոաո Ժորդի Արարատ (19. Հովհաննես Համբարձումյան, 46), 3. Վարազդատ Հարոյան, 5. Գաել Անդոնյան, 15. Հրայր Մկոյան, 6. Կառլեն Մկրտչյան (17. Արտակ Եդիգարյան, 69), 9. Գոռ Մալաքյան, 10. Գևորգ Ղազարյան (20. Արտյոմ Սիմոնյան, 55), 14. Իվան Յագան (26. Էդգար Բաբայան, 58) , 18. Հենրիխ Մխիթարյան, 11. Տիգրան Բարսեղյան (25. Հայկ Իշխանյան, 75)
Պահեստայիններ՝ 1. Արսեն Բեգլարյան, 12. Վալերի Ոսկոնյան, 4. Տարոն Ոսկոնյան, 21. Ռումյան Հովսեփյան, 22. Գեղամ Հարությունյան, 24. Էրիկ Վարդանյան
Մալթայի ընտրանին հանդես եկավ հետևյալ կազմով՝
1. Էնդրյու Հոգ, 3. Ջոզեֆ Զերաֆա (11. Էնդրյու Կոհեն, 79), 4. Սթիվ Բորգ, 5. Անդրեյ Աջյուս, 7. Ստեֆեն Պիզանի (14. Ջոզեֆ Մբոնգ, 73), 8. Փոլ Ֆենեկ, 9. Մայքլ Միֆսուդ, 10. Ռոդերիկ Բրիֆա (6. Ջեյք Գրեչ, 69), 13. Ֆերդինանդո Ապապ (17. Ռայան Կամիլյերի, 83), 19. Ալֆրեդ Էֆիոնգ, 22. Կիրիան Նվոկո (15. Մայլս Բերման, 66)
Պահեստայիններ՝ 12. Հենրի Բոնելո, 23. Սթիվ Սուլտանա, 2. Մայքլ Ջոնսոն, 16. Դանստան Վելա, 18. Յուրգեն Դեգաբրիելե, 20. Լյուկ Գամբին, 21. Յուրգեն Պիզանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4078 դիտում
23:43 05-04-2016
Հայաստանի Մ-14 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի Մ-15 հավաքականի հետ (տեսանյութ)
15936 դիտում
22:04 08-10-2017
ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8538 դիտում
20:21 24-03-2018
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
937 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
550 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
5574 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը