Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը այս տարվա առաջին հանդիպումն անցկացրեց՝ ընկերական խաղում ոչ-ոքի՝ 0:0 խաղալով Էստոնիայի ընտրանու հետ:
Ոչ ամենադիտարժան այս խաղում կարելի է առանձնացնել ընդամենը երկու ուշագրավ պահ. առաջինը՝ դա ուժեղ քամին էր, որը հանդիպման ընթացքում տապալեց մի քանի գովազդային վահանակ և մրցավարը նույնիսկ ստիպված էր որոշ ժամանակով կանգնեցնել խաղը:
Եվ երկրորդը. դա Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի նորամուտն էր մեր հավաքականի կազմում:
Մարտի 27-ին մեր հավաքականը եվս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ Երևանում ընդունելով Լիտվայի հավաքականին: