ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Աստանայում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ղազախստանի ընտրանու հետ:
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ խաղակեսում Բաուրժան Տաուրսբեկը խփեց պատասխան գնդակը:
Հանդիպման վերջին վայրկյանների մեր հավաքականը շատ մոտ էր հաղթանակին, սակայն մեր ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից հանեց ղազախ պաշտպանը:
Այսպիսով, մեր հավաքականը ավարտեց իր մրցելույթները խմբային մրցաշարում՝ 10 խաղում վաստակելով 7 միավոր և զբաղեցնելով նախավերջին՝ 5-րդ տեղը: Ղազախները 3 միավորով վերջինն են:
Նշենք, որ խմբի մյուս խաղերում Լեհաստանը սեփական հարկի տակ վերջին րոպեներին կարողացավ հաղթանակ տանել Չերնոգորիայի նկատմամբ՝ 4:2, և 25 միավոր վաստակելով, գրավեց 1-ին տեղն ու աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց:
2-րդ տեղը գրավեց և անցումային խաղերին մասնակցելու իրավունք ստացավ Դանիայի հավաքականը, որը 1:1 խաղաց Ռումինիայի հետ՝ վաստակելով 20 միավոր:
[b]ԱԱ-2018, խմբային փուլ, 10-րդ տուր
[/b]
Ղազախստան-Հայաստան՝ 1:1
Տաուրսբեկ, 62 – Մխիթարյան, 26